24/11/2023 22:32
Վահան Քերոբյանը Բավենոյում է․ միջազգային ֆորումի է մասնակցելու
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են․
«Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները»։