24/11/2023 21:20
ԵՏՀ խորհուրդը սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ երկրներ մսի անմաքս ներմուծման քվոտաները․ Հայաստանի համար շեմը մինչև 8,5 տոննան է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը անմաքս ներմուծման քվոտաներ է սահմանել խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների նկատմամբ, որոնք օգտագործվելու են մսամթերքի արտադրության համար։
«ԵՏՀ խորհուրդը որոշել է մսամթերքի արտադրության համար նախատեսված մսի որոշ տեսակների ներմուծման համար սակագնային արտոնություններ տրամադրել՝ մաքսատուրքերից ազատելու տեսքով»,- նշված է ԵՏՀ հաղորդագրությունում։
Այսպես, 2024 թվականին նշված ապրանքատեսակները ներկրվելու են հետևյա ծավալով՝ Հայաստանի համար՝ մինչև 8,5 տոննա, Բելառուսի՝ մինչև 7,5 տոննա, Ղազախստանի՝ մինչև 5 տոննա, Ղրղզստանի՝ մինչև 3,5 տոննա, Ռուսաստանի համար՝ մինչև 100 000 տոննա։
ԵՏՀ պարզաբանման համաձայն, միջոցառումն ուղղված է ԵԱՏՄ ներքին շուկայում մսի հումքի պակասուրդը լրացնելուն, վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսեղենի և երշիկեղենի արտադրության զարգացմանը, արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը, ԵԱՏՄ երկրներում պատրաստի արտադրանքի գնաճի զսպմանը։