24/11/2023 14:43
Տարբերակ է, որ չմատակարարված սպառազինության համար վճարված գումարներով կարող ենք ռուսական պարտքից նվազեցնել. Փաշինյան
Նման խնդիրներ կան և տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմով պետք է այդ խնդիրը լուծել. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից վճարումների դիմաց ՌԴ-ից սպառազինություն և տեխնիկա չմատակարարելու հարցին։
«Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Ռուսաստանին Հայաստանի պարտքի նվազեցումը, որը տարբերակներից մեկն է և միակ տարբերակը չէ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ Ռուսաստանն ինքը սպառազինությունների կարիք ունի և այստեղ իրենք տրամադրված են աշխատանքային։
«Քննարկումները, հույս ունեմ, կբերեն կոնկերտ արդյունքների»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները Հայաստանին չեն արվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: