24/11/2023 10:29
Նախատեսվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը կազատի 50 պատանդի, Իսրայելը՝ 150 բանտարկյալի
Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի միջև նախատեսված հրադադարը, որ պետք է մեկնարկեր հինգշաբթի, հետաձգվել է և հնարավոր է՝ սկսի գործել ուրբաթ օրվանից։ Պաղեստինյան խմբավորումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 50 պատանդների՝ քառօրյա զինադադարի ու շուրջ 150 պաղեստինցի բանտարկյալների ազատության դիմաց։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի՝ շաբաթներ տևած ջանքերից հետո, Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ 50 իսրայելցի պատանդների՝ կանանց և երեխաների ազատ արձակման գնով: Իսրայելը նաև համաձայնել է ազատ արձակել 150 պաղեստինցի բանտարկյալների՝ կանանց և անչափահասների։
Ըստ պայմանավորվածության, «ՀԱՄԱՍ»-ը փուլ առ փուլ է ազատ արձակելու պատանդներին՝ Կարմիր խաչի միջոցով, որը նրանց կփոխանցի իսրայելական կողմին։ Թել Ավիվի փոխանցմամբ, պատանդները անցնելու են բժշկական ստուգում, որից հետո կվերամիավորվեն իրենց ընտանիքներին։ Նախատեսվում է օրական ազատ արձակել մինչև 13 պատանդ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։