24/11/2023 22:56
78,6%-ը վստահում է Պուտինին, 61,6%-ը՝ Միշուստինին․ հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացվել
ՌԴ քաղաքացիների 78,6%-ը վստահում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ մասին են վկայում «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի» կողմից նոյեմբերի 13-ից 19-ը անցկացված հարցման արդյունքները։
Հարցին՝ վստահու՞մ եք արդյոք երկրի նախագահին, դրական է պատասխանել մասնակիցների 78,6%-ը, Պուտինի գործունեությունը դրական է որակել հարցվածների 75,4%-ը։
ՌԴ կառավարության գործունեությունը դրական գնահատողները 50,8% են կազմել, իսկ անձամբ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը՝ 52,3 տոկոսը։
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ 61,6%-ը վստահում է վարչապետ Միխայիլ Միշուստինին։