25/11/2023 16:28
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առողջական խնդրի պատճառով հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումները
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ շաբաթ օրը նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները չեղարկվել են, Ֆրանցիսկոս Երկրորդը թեթև հարբուխ է տանում։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։
«Այսօր առավոտյան նախատեսված ընդունելությունները հետաձգվում են՝ Պապի մոտ հայտնաբերված թեթև հարբուխի պատճառով»,- ասել է նա։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսօր առավոտյան Հռոմի Պապը պետք է հանդիպեր Գվինեա-Բիսաուի Հանրապետության նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոյի հետ։
Նշվում է նաև, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնկների ցավի պատճառով վերջին ժամանակներս տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Ամռանն էլ 86-ամյա Պապին վիրահատել էին։