25/11/2023 18:30
Կոլխիցինի մշտական կիրառումն ազդո՞ւմ է արդյոք սերմնահեղուկի որակական, քանակական ցուցանիշների վրա. Բժիշկ-սեքսոլոգ
Բժիշկ-սեքսոլոգ, զույգային թերապևտ Անդրոնիս Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կոլխիցին դեղորայքի մշտական կիրառման և սերմնահեղուկի որակական, քանակական ցուցանիշների ենթադրյալ կապին՝ նշելով.
«Պարբերական հիվանդությունը (Երևանյան) հայկական պոպուլյացիայում խիստ տարածված է։
Պարբերական հիվանդության բարդություններից խուսափելու միակ տարբերակը կոլխիցինի մշտապես կիրառումն է։
Շատերը կարծում են, որ հիվանդությունը կարող է նահանջել տեղանքը փոխելիս, բայց դա ամբողջովին հորինված ինֆորմացիա է։
Վերջին շրջանում շատ են հարցերը կոլխիցինի մշտական կիրառման և սերմնահեղուկի որակական, քանակական ցուցանիշների կապի մասին։
Օքսֆորդի համալսարանում իրականացվող լայնամաշստաբ հետազոտությունները ցույց են տալիս, որ կոլխիցինի 4-6 ամսվա մշտական օգտագործումը բացարձակ չի ազդում սերմնահեղուկի քանակական և որակական ցուցանիշների վրա։
Ինչպես գիտենք՝ կոլխիցինից հրաժարվելը կարող է օրգանիզմում առաջացնել մշտական բորբոքային օջախներ, ամիլոիդոզի վտանգ, որի արդյունքում կարող են վնասվել ինչպես սերմարտադրությունը, այնպես էլ՝ տարբեր օրգան համակարգեր»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ