25/11/2023 19:25
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության է ենթարկվել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Օրվա երկրորդ կեսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համակարգչային տոմոգրաֆիայի է ենթարկվել Հռոմի Gemelli Isola հիվանդանոցում՝ կանխարգելելու համար թոքային բարդությունների վտանգը: Հետազոտության արդյունքում այդ ռիսկը բացառվել է, Հռոմի Պապը վերադարձել է իր կեցավայր»,- հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատտեո Բրունին հայտնել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ շաբաթ օրը նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները չեղարկվել են՝ Ֆրանցիսկոս Երկրորդի առողջական վիճակի պատճառով։