25/11/2023 13:06
«Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ»․ Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ դեմ է, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները։ Նրա խոսքով՝ դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․
«Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։ Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով ու Կառավարություն ես պահպանում, որ վաղը, մյուս օրը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ․ դա չեղավ խաղաղություն», - ասել է Աղազարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը պետք է այդպես դիտարկի, նշել է․ «Բա էդ դեպքում ինչի՞ ես ստեղծում էդ մարմինները․․․ դա իմ կարծիքն է»։