25/11/2023 09:47
«Հրապարակ». ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել քաղբանտարկյալների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարության, հատուցման, չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին երեկ հրաժարվել է խոսել Հայաստանի քաղբանտարկյալների մասին, իսկ հարցին, թե զեկույցը պատրաստելիս հանդիպե՞լ է ընդդիմության հետ, ասել է, որ հանդիպել է իրեն հանդիպելու ցանկություն հայտնած կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր «մտահոգություն են հայտնել հանրահավաքների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման մասով»»։