25/11/2023 19:04
Ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ պատանի շախմատիստները՝ աշխարհի առաջնությունում
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստների արդյունքները ․
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 7.5 միավոր և կիսեց 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակեցին 6.5 միավոր, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակեց 7 միավոր, Անահիտ Մկրտչյանը՝ 6.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը վաստակեց 6.5 միավոր:
Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Նվարդ Հայրապետյանը (183 կետ), Անահիտ Մկրտչյանը (77 կետ), Ռոբերտ Փիլիպոսյանը (22 կետ) և Էրիկ Գասպարյանը (20 կետ)։