27/11/2023 21:25
Բայդենը ներողություն է խնդրել Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալներին չհավատալու համար․ The Washington Post
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի մասին Գազայի առողջապահության նախարարության հայտնած տվյլաները հրապարակայնորեն կասկածի տակ դնելու համար, հայտնել է The Washington Post-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահի հետ են հանդիպել Միացյալ Նահանգների մահմեդական համայնքների 5 առաջնորդներ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել Գազայում խաղաղ բնակիչների մահվան նկատմամբ Բայդենի դիրքորոշման կապակցությամբ։ Նրանք կոնկրետ փաստեր են ներկայացրել խաղաղ բնակիչների զանգվածային մահերի մասին, պատմել են մի կնոջ մասին, ում գերդաստանի 100 անդամները զոհվել են Իսրայելի գործողությունների պատճառով։ Հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն՝ 1,5 ժամից ավելի է տևել, Բայդենը հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել, որ կասկածի տակ է դրել զոհերի մասին պաշտոնապես հրապարակված տվյալները ու ասել է, որ «ինքն իրենից հիասթափված է»։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի վստահում պաղեստինյան կողմի հայտնած տվյալներին՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թվի վերաբերյալ։