27/11/2023 13:18
ԼՂ-ից ուսուցիչների միայն 10%-ն է դիմել դպրոցներում աշխատանքի անցնելու կառավարության ծրագրին
Սեպտեմբերյան ողբերգական իրադարձություների հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափովեցին նաև զգալի թվով ուսուցիչներ, և եթե աշակերտների մասով խնդիրը, ընդհանուր առմամբ, լուծված է (հանրակրթական հաստատություններում այլևս ուսանում են ԼՂ-ից տեղահանված 16 900 աշակերտներ), ապա սուր է ուսուցիչների հարցը։ Հյատնում է Ամերիկայի Ձայնը։
Տասներեք տարի Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանում ուսուցիչ աշխատած Քրիստինե Օհանյանը դժվարանում է նկարագրել, թե ինչ է կատարվում իր հետ․ մի կողմից, սեպտեմբերյան ողբերգությունն է՝ Լեռնային Ղարաբաղը, հարազատ տունը, դպրոցը, աշակերտների ու գործընկերների հետ կապը կորցնելը, մյուս կողմից չի թաքցնում՝ ուրախ է, որովհետև վերադարձել է հարազատ միջավայր՝ կրթական հաստատություն, և այժմ դասավանդում է Հրազդանի թիվ 2 դպրոցում։
«Ջերմ ընդունեցին՝ կոլեկտիվը․․․, բարեհամբյուր՝ բոլորը, և աջակցեցին, օգնության ձեռք մենեցին՝ ինչ գրականություն, որ պակաս էր։ Հարցրեցի՝ իրենց դրվածքը։ Մեր մասնախմբի նախագահը բոլորը բացատրեց, և, էսպես, օգնում են, երբ որ խնդիրներ են լինում։ Հաճելի է աշխատել։ Էսպես՝ կարոտած մտել եմ դասարան»,- ասում է Քրիստինե Օհանյանը:
Օհանյանի խոսքով, հայաստանյան կրթական համակարգում ինտեգրվելու առումով խնդիրներ առանձնապես չի ունեցել․ ըստ էության, նույն կրթական ծրագիրն է։ Փոքր-ինչ տարբերվում են երեխաները․ ասաց՝ կարծես, այստեղ ավելի ազատ են մտածում։