27/11/2023 12:59
ՀՀ-ի միջին բանկը 2022-ին ավելի շատ հարկ է վճարել, քան 1000 հարկատուների մեջ մտնող բոլոր շինարարական ընկերությունները
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԲ-ի կողմից արված փոքրիկ վերլուծությունը ներկայացրեց՝ բանկային համակարգի մասին։
«ՀՀ-ի միջին բանկը վճարել է 2022թ.-ի համար ավելի շատ հարկ (միջին բանկը, ոչ թե մեծ, առանց անուններ նշելու), քան 1000 հարկատուների մեջ մտնող բոլոր շինարարական ընկերությունները»,-ասաց նա։
Ըստ ԿԲ նախագահի, երբ խոսում ենք բանկային համակարգի մասին, պետք է հասկանալ մասնավոր հատվածում ով է գործում բաց, թափանցիկ, ով է անցնում միջազգային աուդիտ, ով ունի կապիտալ, ով ինչքան հարկ է վճարում այս երկրում։