27/11/2023 15:58
Տասը ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.2 տոկոսով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.5 տոկոսով, իսկ Շինարարության ծավալն ավելացել է 16.4 տոկոսով:
Առևտրի շրջանառության ծավալն աճել է 12.1 տոկոսով:
Արտահանման ծավալն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով։