27/11/2023 19:50
Ֆինլանդիայի փոխվարչապետը հայտարարել է՝ Ռուսաստանի հետ սահմանը պետք է ամբողջությամբ փակել
Ֆինլանդիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ռիիկա Պուրրան կոչ է արել կառավարությանը ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը, հայտնում է Yle հարթակը։
«Մենք այլ ելք չունենք, սահմանին ցանկացած այլ միջոցառում բավարար արդյունավետություն չի ապահովի՝ ապաստան հայցողների հոսքը կանգնեցնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ միգրանտների հոսքը վտանգ է ներկայացնում Ֆինլանդիայի ազգային անվտանգությանը։
Yle-ի հրապարակման համաձայն՝ երկրի փոխվարչապետը հայտարարել է, որ Ֆինլանդիան սարսափելի կացության առջև է հայտնվել՝ ապաստան տրամադրելու իրավունքին իրավական լիբերալ մոտեցում ցուցաբերելու պատճառով։