27/11/2023 11:33
«Եթե տվել էին, էն գլխից ասեին, որ դուրս գայինք». ԼՂ-ից բռնի տեղահանված 4 երեխաների մայրը Մասիսի գրադարանի կիսաքանդ սենյակում է (Տեսանյութ)
Չորս երեխաների մայր Ալինան և իր ընտանիքը սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ստիպված են եղել լքել Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղ․ բռնի տեղահանվածների ճակատագրերի մասին շարունակում է պատմել արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։ Նրանք կարողացել են իրենց հետ միայն փաստաթղթեր վերցնել։
Ներկայումս ընտանիքը բնակվում է Մասիսի գրադարանի կիսաքանդ սենյակում: Խոհանոց չկա, ճաշում են նախասրահում և մեկ զուգարանը կիսում են երեսուն այլ բռնի տեղահանվածների հետ։
Ալինան պատմում է՝ արդեն 4 կռիվ է տեսել, վերջինը հայրենիքի կորուստն էր։ «Հետ գնալ շատ կուզենք՝ մեր հայրենիքն է, ծննդավայրն է, բայց մինչև հիմա վախի զգացումով ենք ապրում, եթե մեզ ասեն գնում եք թուրքի հետ ապրեք, իհարկե, չենք գնա»,-ասում է նա։
«Շատ հուզիչ է, սա կռիվ չի եղել, եթե տվել էին, ասեին դուրս եկեք, էն գլխից ասեին, որ դուրս գայինք...»,-ասում է Ալինան։
Alina's family needs support because they were only able to take documents with them when they had to leave their village, Harutunagomer, in the Martakert region of #Artsakh #NagornoKarabakh when Azerbaijan attacked on September 19 https://t.co/Lzpby3CTkE pic.twitter.com/s7KfVebIWG
— Siranush Sargsyan (@SiranushSargsy1) November 25, 2023