27/11/2023 19:36
Ենթադրյալ ընտրակաշառքի գործով դատավարությանը Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը վերահաստատել են՝ մեղադրանքը չեն ընդունում (Տեսանյութ)
Հակակոռուպցիոն դատարանում 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառքի գործով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանիի գործով դատական նիստն է տեղի ունեցել։
5 ամիս ընդմիջումից հետո ապացույցների հետազոտման փուլն է սկսվել։ Ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են վերահաստատել Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը․ մեղադրանքը չեն ընդունում։
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է՝ գործը շինծու է։
«Ես ամբողջ իրականությունը կբացահայտեմ, որ բոլորն ամաչեն, գետինը մտնեն․ մարդու գլխին չի կարելի այդ աստիճանի սարքել, ամոթ է»,- դատական նիստի ընթացքում ասել է նա։
Պաշտպանական կողմն իր հերթին է վստահություն հայտնել՝ դատական նիստերի ընթացքում հերքվելու է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կապն իրենց մեղսագրվող արարքի հետ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում