28/11/2023 19:31
Հաստ աղիքում առկա պոլիպոզը կարող է ձևավորել չարորակ գոյացություն. Ուռուցքաբան
Վիրաբույժ, ուռուցքաբան Գագիկ Թունյանը հորդորում է՝ մի՛ անտեսեք հաստ աղիքում առկա պոլիպոզը.
«Չի կարելի անտեսել հաստ աղիքում առկա պոլիպոզը, քանի որ դա համարվում է նախաքաղցկեղային վիճակ ու շատ կարճ ժամանակի ընթացքում դրանից կարող է ձևավորվել չարորակ գոյացություն:
Այդ պատճառով բոլոր այն պոլիպները կամ պոլիպանման գոյացությունները, որոնք ունեն 0.5 սմ և ավելի չափեր, բորբոքված են, կարմրած հիմք ունեն, կամ կա կասկածելի արտաքին կոլոնոսկոպ-էնդոսկոպիայի ժամանակ, ապա դրանք ենթակա են կամ անմիջապես հեռացման, կամ կարճաժամկետ հսկողության՝ 3-6 ամիս, որից հետո պետք է կրկնել հետազոտությունը, հասկանալ ու լուծում տալ խնդրին»,-գրել է նա:
Բժիշկ Թունյանը խորհուրդ է տալիս հաստ աղիքում առկա պոլիպոզի դեպքում անհապաղ դիմել մասնագետի, քանի որ չարորակացման պարագայում բուժումն առավել երկարատև է, ծախսատար ու նյարդատար, նաև ռիսկային կյանքի համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ