28/11/2023 19:56
Աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի ավանդույթները․ Պատրիարք Կիրիլ
Ժամանակակից միգրացիոն գործընթացները լուրջ մարտահրավեր են ռուսական մշակութային ավանդույթների համար, այս ոլորտում սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել ամենավատ հետևանքների, ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Միգրացիոն իրավիճակը մեր ցավոտ կետն է, Ռուսաստանում միգրացիոն իրավիճակի խնդիրը սուր է և ոչ բոլորի համար հաճելի, բայց իրականում այս հարցը չափազանց կարևոր է՝ ռուսական մշակույթի պահպանման տեսանկյունից։ Ժամանակակից միգրացիոն գործընթացները և դրանց ներկայիս բնույթը լուրջ արտաքին մարտահրավեր են մեր մշակութային ավանդույթների համար։ Սխալ միգրացիոն քաղաքականությունը կարող է հանգեցնել ամենավատ հետևանքների ռուսական աշխարհի և Ռուսաստանի համար՝ որպես նրա հոգևոր և մշակութային առանցքի»,- ասել է Պատրիարք Կիրիլը։
Այս համատեքստում նա ընդգծել է նաև․ «Աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի Դաշնության ավանդույթներն ու ժողովրդին, շահույթի արժեքը չի կարող ավելի բարձր լինել պետության արժեքներից»։