28/11/2023 12:30
Հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան. Գնել Սանոսյան
Հայաստանը կարող է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք հիմա տարեկան 365 միլիոն մետր խորանարդ գազ ենք ներկրում Իրանից, պայմանագրի հիման վրա՝ 1/3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում դեպի Իրան։ Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ համաձայնագիր ենք կնքել պայմանագրի ժամկետը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին, որը ոչ միայն ուղղակի ժամկետի երկարացում է, այլ նաև հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան ու համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը»,- նշեց նախարարը։
Ըստ Սանոսյանի՝ այսօր գործող խողովակի տրամագիծն ավելին բերելուն հնարավորություն դեռ տալիս է։
«Նորի կարքի դեռ չկա, եղած խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,- ընդգծեց ՏԿԵ նախարարը։