28/11/2023 11:42
Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը. Արշակյան
Ստեղծվել է ազատ շուկա էներգիա ներկրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար, այժմ շուկան ազատ է և ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել և ներկրել ՀՀ-ից. «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ պետական մի շարք ծրագրերը՝ ներառյալ օրենսդրական դաշտում աշխատանքները՝ ուղղված են աջակցելու էլէներգիա արտադրողներին։
«Ստեղծվում է հարմարավետ միջավայր, էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը»,-ասաց նա։