28/11/2023 14:39
Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք, էս մարդը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել ընդամենը 4 մլրդ ՀՆԱ-ի աճ. Բագրատյան
Էս մարդը եկել է, բոլորին մեղադրում է՝ թալանել են, կերել են, այո՛, հասկացանք, «ուտել-մուտել» կա, բայց ինքը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել է ընդամենը 4 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ, 24-ն ի՞նչ է եղել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա պնդեց, որ հաջորդ իշխանույթունները, որ գան, հետևելու են՝ ինչ է արել այս մարդը։
«Մարդ կա իշխանության մեջ, որ միլիարդատեր է, օրինակ՝ խաղերի բիզնեսով զբացված ընկերները, անունները չեմ ուզում տալ»,-ասաց նա։
Բագրատյանն անդրադառնալով տնտեսական վիճակին, նշեց՝ վատ ցուցանիշ է, որ պետական պարտքն անցել է 11 մլրդ դոլարից։
«Իրենք ասում են՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է իջել, բայց ՀՆԱ-ի կառուցվածքն է վատացել: Պետք է պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է»,-ասաց նա:
Նախկին վարչապետն անդրադարձավ թոշակների բարձրացման թեմային. «Սերժ Սարգսյանի ժամանակ թոշակը 5 տարում 29 հազարից հասել էր 40 հազար դրամի, իսկ գներն աճել էին 12 տոկոսով: Էս մարդու օրոք թոշակը 40 հազարից դարձել է 46 հազար դրամ, գներն աճել են 24 տոկոսով: Մեզ ասում են՝ թոշակառուները գոհ են: Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից»: