28/11/2023 21:35
Իսրայելը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, նույնիսկ եթե ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Ուշակով
Իսրայելը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, նույնիսկ եթե ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Անգամ ՀԱՄԱՍ-ին գլխատելը և Գազայի հատվածն արյան մեջ խեղդելը չի օգնի Իսրայելին՝ ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, քանի որ որոշ ժամանակ անց ատելության ու ահաբեկչության ալիքը նոր ուժով կբարձրանա, և դա բացառել անհնար է»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։