28/11/2023 12:47
2030թ.-ին արևային էներգիայի մասնաբաժինը էներգետիկայի հաշվեկշռում կլինի 15 տոկոս. Գնել Սանոսյան
Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում. Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասաց նա և հավելեց, որ 2030թ.-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս։
Նախարարի խոսքով՝ 2030-2040թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։
«Նպատական է մինչև 2040թ.-ը արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասաց նա։
Նախարարը շեշտեց՝ էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։