28/11/2023 17:37
Նախորդ տարի բացված Քոբուլեթիի Նոր բուլվարը փոթորկից վնասվել է (Տեսանյութ)
Վրաստանում 8 բալ ուժգնությամբ փոթորիկը և ուժեղ քամիները վնասել են Բաթումի և Քոբուլեթի քաղաքների առափնյա ենթակառուցվածքները։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ Քոբուլեթիում փոթորկված ծովը ողողել է լողափը, ներառյալ՝ Նոր բուլվարը, ինչի հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և ջրով լցվել տները։
Քոբուլեթիի Նոր բուլվարը բացվել էր 2022 թվականի ամռանը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վատ եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև նոյեմբերի 29-ը։