28/11/2023 20:11
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
Արցածի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։
Այդ մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութություն) հատկանիշներով։