28/11/2023 14:22
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ հայկական կողմը հավելյալ զիջում անելու տեղ չունի։
«Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել, բայց դա մենք արել են հասկանալով, որ մեզ պետք է խաղաղություն», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին։
«2018 թվականին չէ, 2016-ին»,- շեշտեց նա։