28/11/2023 14:08
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այսօր նոյեմբերի 28-ն է, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն, իրոք, քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հիմնված է միջազգային սկզբունքների վրա։
ԱԺ նախագահն ասաց, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևիցե հանդիպումից չի հրաժարվել, հրաժարվել է ադրբեջանական կողմը։