28/11/2023 15:22
Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ նիստին։
«Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, դա ապահավում է մեր տնտեսական միջավայրը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին՝ ԱԺ նախագահն ասաց, թե, իր տեղեկություններով, տեղի է ունեցել սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն, այդ պատճառով են խնդիրներ առաջացել։
«Ես չեմ բացառում, որ կարող է քաղաքական լինել, բայց խնդրում եմ չշտապել ու հետևություններ չանել», - նշեց Սիմոնյանը՝ խոստովանելով, որ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են։