29/11/2023 20:52
Հայմորիտի բուժումը նոր մեթոդներով. Պունկցիայի կիրառումն արդեն անցյալում է
Մի՛ վախեցեք դիմել բժշկի, եթե Ձեզ մոտ հայմորիտ է. Խորհուրդ է տալիս ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյանը։
Բժշկի խոսքով՝ պունկցիան, որպես հայմորիտի բուժում, արդեն անցյալում է:
Քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանը համարում է, որ ագրեսիվ բուժումը արդիական չէ, և պետք չէ հիվանդին ավելորդ դիսկոմֆորտ պատճառել: Պունկցիան կարող է կիրառվել միայն խիստ անհրաժեշտ դեպքերում:
Այսօր կան էլ ավելի ժամանակակից բուժման եղանակներ: Դրանք յամիկ-կատետրով լվացումներն են, որի դեպքում քթի խոռոչում առաջանում է վակուում և դրա օգնությամբ հայմորյան խոռոչներից դուրս է բերվում ձեզ խանգարող ու ծանրացնող լորձը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ