29/11/2023 10:26
Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եվրոպական միջազգային գործերի եւ պաշտպանության վարչության խորհրդարանական համագործակցության եւ երկկողմ հարցերի բաժնի պետ Ժան-Բատիստ Լըկլերի եւ բաժնի աշխատակից Վալերի Շեկետի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Նա անդրադարձել է նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած ծրագրերին: Մասնավորապես, նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար սոցիալական կայքերում աշխատելու ուղեցույց: ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական վերափոխման ծրագիրը, ինչպես նաեւ մեկնարկել է էլեկտրոնային արխիվի ստեղծման գործընթացը:
Դավիթ Առաքելյանը խոսել է աշխատակազմում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին վերաբերող ծրագրերի մասին: Նշվել է, որ հատուկ ծրագրեր կան երիտասարդների համար, մասնավորապես, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է իրականացվում է հաջողությամբ:
«Մենք պատրաստ ենք աջակցելու երկու խորհրդարանների հարաբերությունների խորացմանը եւ զարգացմանը: Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ եւ կայուն գործընկերն ու դաշնակիցն է, իսկ առկա հարաբերությունների խորացումը միանշանակ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար` Ժան-Բատիստ Լըկլերն ընդգծել է, որ մասնագիտական որակյալ փորձի փոխանակում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ: Նա ողջունել եւ արժեւորել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Կարեւորելով երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը` Ժան-Բատիստ Լըկլերը նշել է, որ այն կօգնի առավել առարկայական դարձնել համագործակցությունը եւ դրանում աջակցելու պատրաստակամություն է հայտնել: