29/11/2023 19:51
Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում
Բանգլադեշում տարվա ընթացքում դենգե տենդից մահացածների թիվը հասել է 1610-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ միայն վերջին օրերի ընթացքում 4 մահ է գրանցվել և վարակման 959 նոր դեպք։ Միայն նոյեմբերի ընթացքում դենգե տենդից 262 մարդ է մահացել Բանգլադեշում, իսկ վարակվածների ընդհանուր թիվը տարվա ընթացքում անցել է 310 000-ից։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բանգլադեշում դենգե տենդի այսպիսի ծավալով տարածումը հիվանդության ուսումնասիրության ամբողջ պատմության ընթացքում ամենամտահոգիչն է համարել։