29/11/2023 15:14
Տոյվո Կլաարն Անկարա այցը դրական է գնահատում և նշում, որ քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Անկարա կատարած լավ այցից հետո վերադարձա Բրյուսել, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ լուսանկար հրապարակելով։
«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», - մանրամասնել է նա։