29/11/2023 14:28
Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է. Սամվել Բաբայան
Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է մարդկանց», - նշեց նա։
Հարցին՝ իրեն Հայաստանում պաշտոն առաջարկե՞լ են՝ Բաբայանը պատասխանեց, թե պաշտոնի մասին որևիցե մեկի հետ չի խոսել։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ», - շեշտեց նա։
Բաբայանը վստահեցրեց՝ երկու տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանին չի տեսել։ «Ո՛չ խաբար եմ, ո՛չ գիտեմ», - հավելեց նա։