29/11/2023 14:46
Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Սամվել Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի էջը փակված չի համարում։
«Ես ոչ մի ժամանակ Արցախի էջը փակված չեմ համարում», - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց նա։
Բաբայանը հայտարարեց, թե Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը։
«Արցախը սեպտեմբերի 19-ի դեպքերով հանձնել է Արցախի իշխանությունը», - նշեց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ նպաստել Արցախի հանձնմանը՝ նա արձագանքեց. «Նպաստեց։ Ես ասել եմ, որ ֆինասնավորել, այն ձևով անել, ինչ ձև անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։
Նա համաձայն չէ այն պնդման հետ, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրեջանի մաս։
«Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», - ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։