29/11/2023 16:12
Կշարունակենք մեր բարի ծառայությունն առաջարկել Հայաստան-Ադրբեջան հանդիպման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Անցած տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ Պետքարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է այս ջանքերին՝ փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը ճանապարհ կհարթի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին․ «ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար։
Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն ադ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից՝ աջակցելու ջանքերին՝ հասնելու կարգավորման համաձայնագրի»,-ասել է Քարփենթերը:
Դեսպանը նաև անդրադարձել է օկուպացված Արցախ հայերի անվտանգ վերադարձի հավանականությանը՝ նշելով, որ դրան նույնպես աջակցում են: