29/11/2023 20:28
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 4․5 մագնիտուդով է, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ
Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։