29/11/2023 10:34
ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Շ.-ն:
Նա հուլիսի 20-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի վարչության կողմից հետախուզվել է մաքսանենգության մեղադրանքով:
Խափանման միջոց չի ընտրվել:
Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: