29/11/2023 21:19
Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Ավարտվել են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք են նվաճել մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան