29/11/2023 09:39
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ամեն առիթով երթ ու հանրահավաք, օրեր շարունակ Օպերայի բակում «1+1+1» ակցիա անող, 2018-ին ողջ հանրապետությունը փողոցներ փակելով կաթվածահար արած և հանրային դժգոհություններ գեներացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի:
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի տասնյակ երիտասարդներին և հարմար պահ որսալով` բերման ենթարկում ոստիկանություն»։