30/11/2023 19:08
Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Ելենա Զելենսկայա, Բեյոնսե․ «Տարվա ամենաազդեցիկ կանանց» ցուցակն է հրապարակվել
Financial Times-ը կազմել է տարվա ամենաազդեցիկ կանանց ցուցակը՝ այնտեղ ներառելով 25 կին գործիչների։ Առաջատար դիրքերում են դերասանուհի Մարգո Ռոբբին, երգչուհի Բեյոնսեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Վարկանիշային ցուցակում է նաև Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամմադին, OpenAI ընկերության տեխնոլոգիական տնօրեն Միրա Մուրատին, ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Էլիզաբեթ Մարումա Մրեման, Բրազիլիայի շրջակա միջավայրի նախարար Մարինա Սիլվան։
Պարբերականի վարկածով՝ տարվա ամենաազդեցիկ կանացից են նաև նիգերիացի բանաստեղծուհի Լոլա Շոնեյնը, ԱՄՆ սցենարիստ Ֆրեն Դրեշերը, հունգարուհի գիտնական Կատալին Կարիկոն և այլն։
Սպորտսմենուհիներից այս ցուցակում են հայտնվել թենիսիստ Կոկո Գաուֆը, Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ Ջենիֆեր Հերմոսոն։