30/11/2023 16:21
Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու համար ԱՄՆ-ն կհատկացնի 1.3 մլն դոլար
Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգտոնի նահանգային համալսարանը ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։
Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում․ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: