30/11/2023 11:26
Փաշինյանն ասուլիսում շփոթվել է. 2024-ի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից
Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին, այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։