30/11/2023 18:08
Կար ժամանակ, երբ այս մարդիկ փակում էին տեսախցիկները, պայքարում կարմիր գծերի, արագաչափերի դեմ, խոստանում, որ իշխանության գալու դեպքում դրանք չեն լինի․ Դանիելյան
Մայրաքաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելու անվան տակ որոշել են հերթական անգամ մտնել քաղաքացու գրպանը՝ այս անգամ բարձրացնելով ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բարձրացնելը, մեղմ է ասված, քանի որ առաջարկվում է 12․000-ից 160․000 դրամ դարձնել կենտրոնում շուրջ 40 փողոց և պողոտա ներառող մեկ տարվա կայանման դրույքաչափը։
Բեռնատարների մուտքը արգելելուց, տնտեսվարողներին վնասներ պատճառելուց հետո հիմա էլ նոր մեթոդների են անցել։
Մինչդեռ կենտրոնը բեռնաթափելու համար կարելի էր նախաձեռնել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղերի կառուցում։
Մտավախություն ունեմ, որ նոր բիզնեսի տարբերակ են մտածել, որից կարող են օգտվել իշխանամերձ շրջանակներից անձինք։
Կար ժամանակ, երբ իշխանության եկած այս մարդիկ փակում էին տեսախցիկները, պայքարում կարմիր գծերի, արագաչափերի դեմ, խոստանում, որ իշխանության գալու դեպքում դրանք չեն լինի։
Քաղաքացին խաբվեց, բայց ստի իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ»,- գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։