ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն

30/11/2023 10:00

ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն


Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու  հետագա համագործակցության ոլորտները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ինչպես Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, դրա հետևանքով բռնի տեղահանվածներին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցերին։

- Պարոն դեսպան, ինչպես գիտեք, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով իր ծննդավայրը, իր տունը: Ադրբեջանը սրանով, ըստ էության, իրականացրել է ԼՂ-ում իր էթնիկ զտման քաղաքականությունը:  Նախ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս իրավիճակի, Ադրբեջանի նման վարքագծի վերաբերյալ: Մինչև այս պահը մենք լսել ենք դատապարտող հայտարարություններ, սակայն ԵՄ-ն ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

- Թույլ տվեք հստակ ասել, որ Եվրամիությունը հանձնառու է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և մենք կարևոր, բարձր մակարդակի քաղաքական կապիտալ ենք ներդնում այս գործընթացում: Ինչպես ասացիք՝ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ուժի կիրառման դեմ և ի աջակցություն Ղարաբաղի հայերի իրավունքների: Քանի որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ծավալուն մեկնաբանություններ է տվել, ես այլ մեկնաբանություն չեմ անի այդ հարցերի վերաբերյալ:

- Ադրբեջանը դեռ 2021-ի մայիսից խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք: Կրկին կխնդրեմ ներկայացնեք այս փաստի առնչությամբ Ձեր դիրքորոշումը: ԵՄ-ն դիվանագիտական մակարդակում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, ճնշել Ադրբեջանին՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև վերադարձնելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին:

- Եվրամիությունը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության, նաև Երևանի ու Բաքվի հետ շփումների միջոցով, շատ հստակ հասկանում է տեղում իրավիճակը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ կարևորություն ունեն այս խնդիրները Հայաստանի համար և, ավելի լայն առումով, տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար, ինչը մեր առաջնահերթ նպատակն է։ Եվրամիությունը բազմիցս կողմերին կոչ է արել երաշխավորել ուժի չկիրառումը և ապահովել ուժերի միջև հեռավորությունը՝ տեղում լարվածությունը և հնարավոր էսկալացիան նվազեցնելու համար։ Մենք նաև կոչ ենք արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստերի և հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացների շրջանակներում։ Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում որոշակի փոխըմբռնում կարող է ձեռք բերվել այս և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

- Պարոն դեսպան, ԵՄ-ն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համար տրամադրում է ևս 5 մլն եվրո մարդասիրական օգնություն: Սակայն ավելի ուշ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար: ԵՄ-ն դիտարկո՞ւմ է լրացուցիչ աջակցության հնարավորություն:

- Մինչ այժմ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին ավելի քան 50 մլն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ աջակցության համար։  Այս աջակցությունը տեղ է հասցվել տարբեր ուղիներով։ Մենք արդեն տրամադրել ենք նյութական աջակցություն և աշխատում ենք հումանիտար ոլորտի գործընկերների հետ՝ դա տեղ հասցնելու համար: Մեր մարդասիրական աջակցությունը հիմնականում ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կացարան, ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ: Փախստականների ավելի քան 60 տոկոսն արդեն օգտվել է մեր աջակցությունից։ Մենք նաև աշխատում ենք Կառավարության հետ՝ տրամադրելու 15 մլն եվրո բյուջետային աջակցության փաթեթը, որի մասին Գրանադայում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը: Փաթեթը կնպաստի Կառավարության բազմապրոֆիլ աջակցությանը՝ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաև փախստականների դրամական աջակցության, սննդի, էներգիայի և ժամանակավոր կացարանի կարիքները: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ Կառավարության հետ մեր ընթացիկ քննարկումների համատեքստում դիտարկվելու է նաև հետագա աջակցության հարցը։ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստան փախած՝ Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի մարդասիրական կարիքները և նրանց ապրուստի միջոցների հարցը հոգալը:

- Հայաստանում գործում է նաև Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ու զեկույց ներկայացնում ԵՄ-ին: Եվրամիությունը մինչև այս պահն ի՞նչ արձանագրումներ է արել այդ զեկույցների հիման վրա, պաշտոնական հայտարարության չենք հանդիպել: Տեսակետներ են հնչում, թե առաքելությունն ուշացած է արձագանքում սահմանային միջադեպերին, ի՞նչ կասեք այս մասին: ԵՄ-ն առաջիկայում նախատեսո՞ւմ է առաքելության անդամների թվի ընդլայնում:

- Հայաստանում ԵՄ առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ` նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, և դրա հիման վրա նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության, հնարավորության դեպքում՝ նաև իշխանությունների միջև վստահության ձևավորմանը: ԵՄ բոլոր քաղաքացիական առաքելություններն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացնում են  ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին: Առաքելության տեղակայումից ի վեր տեղաշարժ է եղել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված, ուստի առաքելությունը հստակորեն կատարում է իր մանդատով ստանձնած պարտավորությունները։ Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա ինչպես վերջերս նշել էր  ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը՝ մենք աշխատում ենք ավելի շատ դիտորդներ ու պարեկային շրջայցեր  տեղակայելու ուղղությամբ: Ավելացնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ իմ ժամանելուց ի վեր, հանդիպել եմ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը։ Տպավորված եմ նրանց արհեստավարժությամբ և նվիրվածությամբ։ Տպավորված եմ նաև հայ բնակչության ջերմ ընդունելությամբ, ինչը շատ բարձր է գնահատվում Եվրամիության կողմից ու նպաստում է առաքելության աշխատանքին։

- Վերջերս Գրանադա այցից հետո Հայաստանի վարչապետը հարցազրույցում նշել էր, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Կարելի՞ է ենթադրել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից զատ կան կամ կլինեն այլ պայմանավորվածություններ ևս:

- Եվ Եվրամիությունը, և Հայաստանը նախևառաջ շահագրգռված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման արագացմամբ, համաձայնագիրը մեծ ներուժ ունի, և համաձայնագրի հիման վրա բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք համաձայնագրի ներուժն ավելի իրացնելու և Հայաստանի քաղաքացիներին ու բիզնեսին ավելի շատ օգուտներ բերելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 26-27-ին Եվրոպական խորհուրդը հրավիրել է ԵՄ բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին` ներկայացնելու տարբերակներ ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում տեղի ունեցավ առաջին քննարկումը՝ համագործակցության տարբեր ոլորտների, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք հայ գործընկերների հետ՝ միասին կանխորոշելու   հետագա համագործակցության ոլորտները: Եվ այդ նպատակով այս շաբաթ Հայաստան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի թիմը ՝մեր հայ գործընկերների հետ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հնարավոր հեռանկարները։ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին կհրավիրի միանալ ԵՄ ԱԳ նախարարների՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ շարունակելու այդ ուղղությամբ քննարկումը։ Այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։  

- Պարոն դեսպան, այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ ԵՄ երկրների դեսպանություններում վիզայի համար օր ամրագրելու դժվարություններ ունեն: Վիզաների ազատականացման երկխոսությունը ե՞րբ կարող է սկսվել:

- Թույլ տվեք շատ հստակ ասել, որ հայերը մեծապես օգտվում են Մուտքի արտոնագրերի  դյուրացման մասին համաձայնագրից,  ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը: Այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք մարտահրավերներին և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Երկու շաբաթ առաջ մենք վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեում շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում արձանագրվեց ձեռք բերված առաջընթացը և հանգամանորեն քննարկվեցին բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է վիզայի տրամադրման համար դիմումների քանակի ավելացմանը, ապա հանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին բարելավել իրենց գործառնական կարողությունները՝ լուծելու վիզայի դիմումների քանակի ավելացման հարցը՝ տրամադրելով ընդունելության համար ավելի շատ ժամանակ: Ուզում եմ հիշեցնել, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննարկել է նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունները ։ Մենք առաջիկայում ակտիվորեն կաշխատենք՝ ուսումնասիրելու նման տարբերակները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանն իր գիշերային հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Այսօր, 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան Այսօր, 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև Այսօր, 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը