30/11/2023 19:51
Մոլդովայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Մերձդնեստրից
Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի տարեկան նիստի ժամանակ Մոլդովայի պատվիրակությունը Ռուսաստանին կոչ կուղղի դուրս բերել իր զորքերը Մերձդնեստրից, հայտարարել է Մոլդովայի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն։
«Հաստատել եմ մեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերի դուրսբերման անվերապահ անհրաժեշտությունը, դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մերձդնեստրյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- գրել է Պոպեսկուն Տելեգրամի իր ալիքում։
Ռուս խաղաղապահները Մերձդնեստրի հակամարտության գոտի են մտցվել 1992 թվականի հուլիսի 21-ին Մոլդովայի հետ Մերձդնեստրի հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Տարածաշրջանում տեղակայված է նաև ռուսական զորքերի օպերատիվ խումբը՝ բաղկացած մոտ 1 000 սպաներից ու զինվորներից։ Քիշնևը պահանջում է այն փոխարինել միջազգային մանդատով օժտված քաղաքացիական առաքելությամբ։ Տիրասպոլը դեմ է Քիշնևի այս դիրքորոշմանը։