30/11/2023 22:37
Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական մահն է․ Ազդու և համարժեք միջոցներ պետք է ձեռնարկվեն․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը վստահ է՝ Հայաստանի նկատմամբ թշնամու նկրտումներչը զսպելու համար հստակ գործողությունների ծրագիր պետք է մշակվի և իրականացվի։
«Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ոչ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում, քանզի վերջինիս միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է։
Այդ վարչախումբը և նրա կողմից այժմ կառավարվող արհեստածին Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն է, մահաբեր պալար, որը տարածվելու և ախտահարելու և, ի վերջո, սպանելու է մեր հայրենիքի և տարածաշրջանի ամբողջ օրգանիզմն այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ ազդու և համարժեք միջոցներ չձեռնարկվեն։
Ինչպես ցանկացած նման չարագոյացություն, այն չի դադարելու ձգվել, տարածվել, ուստի ամենից առաջ ճշգրիտ ախտորոշումը շատ կարևոր է, իսկ դրան պետք է հաջորդի ոչ պակաս կարևոր հստակ գործողությունների ծրագիրը և ճանապարհային քարտեզը, որի վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, ինչն անհնար է, այլ այն արմատախիլ անելը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Վարդան Ոսկանյանը։