30/11/2023 14:53
Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. Հայաստանում Սիրիայի դեսպան
Մերձավոր Արևելքի հայկական համայնքները կանգնած են 4 գլխավոր մարտահրավերների առջև։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այս մասին «Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ և փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը։
Դիվանագետը շեշտել է, որ այդ մարտահրավերներից են հայ համայնքի նոսրանալու վտանգը, արևմտահայերենի պահպանման խնդիրը, եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքը, ինչպես նաև հայի ինքնության պահպանման հարցը։
Անդրադառնալով Սիրիայի կառավարության կատարած աշխատանքներին` ուղղված հայ համայնքին, Արիսյանն ընդգծել է, որ աջակցությունը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել։
«Սրա վառ ապացույցը երկրում հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարաններն են, ինչպես նաև հայոց լեզվի և հայերենով կրոնի դասավանդումը։ Երկրի տարածքում շատ կան նաև հայկական կազմակերպություններ։ Սիրիայի կողմից տրամադրվող աջակցությունը մշտական բնույթ է կրում և ցուցաբերվում է նաև Սիրիայում պատերազմից հետո»,- ընդգծել է դեսպանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: