30/11/2023 13:28
Գյումրիում պարեկների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասով նշանակվել է ծառայողական քննություն
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադեպն է գրանցվել, որը դարձյալ ավարտվել է պարեկային ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության դրսևորմամբ:
Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը պատմել է, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցնում է իր մեքենան ու տուգանում նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Գոռը համաձայնում է, որ խախտում է կատարել և չի առարկում վարչական ակտի դեմ։ Սակայն, երբ նստում են մեքենաները, որ հեռանան, նկատում է, որ պարեկային ծառայողն ինքը նույնպես խախտում է թույլ տալիս։ Մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։
Ինչին էլ արդեն հաջորդել է ընդհարումը, որի ժամանակ պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դեպքի ամասով նշանակվել է ծառայողական քննություն: